ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Սույն Օգտագործման կանոնները (այսուհետ՝ «Օգտագործման կանոններ») հանդիսանում են պայմանագրային համաձայնություն և սահմանում են Ընկերության կողմից Ծառայության մատուցման ժամկետները, պայմանները և եղանակը: Մենք տրամադրում ենք ծրագրային ապահովում՝ սպասարկման ոլորտում անկանխիկ եղանակով թեյավճարների տրամադրման և ստացման համար՝ ցանկացած վայրում և ցանկացած պահի: Սույն Օգտագործման կանոնները կարգավորում են ձեր կողմից www.tiptop.am, admin.tiptop.am կայքերի և tiptop բջջային հավելվածների օգտագործումը, որը պատկանում է «ԹԻՓ ԹՈՓ» ՍՊ ընկերությանը (այսուհետ՝ tiptop, «Ընկերություն», «Մենք» կամ «Մեր»), որը ներառում է նաև դրա հետ կապված բոլոր վիդջեթները, գործիքները, տվյալները, ծրագրակազմը և մեր կողմից մատուցվող այլ ծառայություններ: Սույն փաստաթուղթը, մեր գաղտնիության քաղաքականության և դրանում հատուկ նշված ցանկացած այլ պայմանների հետ միասին, հանդիսանում է Ընկերության և Ձեր միջև իրավաբանորեն պարտադիր համաձայնագիր՝ կապված Ձեր կողմից մեր ծառայություններից օգտվելու հետ: Եթե համաձայն չեք այս պայմանների հետ, մի օգտագործեք tiptop Հարթակը:

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անհատական նույնականացուցիչ ՝ Ընկերության կողմից Հարթակի միջոցով Գործընկերոջ աշխատակիցներին տրամադրված QR կոդ , որը տեղեկություն է պարունակում Հաճախորդի աշխատակցի վերաբերյալ:

Ակցեպտ՝ Հաճախորդի կողմից տրված անվերապահ համաձայնություն՝ ընդունել Ընկերության կողմից տրված պայմանները:

Բանկ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստեղծված և գոյություն ունեցող առևտրային բանկ, որն Ընկերության ծրագրային ապահովման միջոցով ապահովում է թեյավճարների փոխանցումը:

Հաճախորդ՝ ցանկացած ֆիզիկական անձ, ով օգտվելով Հարթակից թեյավճար է վճարում Հաճախորդի աշխատակիցներին՝ կատարելով անկանխիկ փոխանցում:

Գործընկեր՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստեղված իրավաբանական անձ, ով գործունեություն է ծավալում սպասարկման ոլորտում:

Ծառայություն՝ Ընկերության կողմից մատուցվող ծառայություն, որը հնարավորություն է ընձեռում թողնել թեյավճարներ և մեկնաբանություններ/կարծիքներ Հաճախորդների աշխատակիցների կողմից կատարված աշխատանքի վերաբերյալ, իսկ Հաճախորդների աշխատակիցներին ստանալ թեյավճարներ:

Ծառայություն մատուցող՝ «ԹԻՓ ԹՈՓ» ՍՊ ընկերությունը, գրանցման համար՝264.110.1334445, ՀՎՀՀ՝01058184¸ ում պատկանում և ով իրականացնում է Հարթակի սպասարկումը:

Աշխատակից՝ ցանկացած ֆիզիկական անձ, ով հանդիսանում է Գործընկերոջ աշխատակից, և Գործընկերոջ կողմից գրանցված է Հարթակում Գործընկերոջ աշխատակից կարգավիճակով:

Հարթակ՝ tiptop հավելվածները և www.tiptop.am, admin.tiptop.am ինտերնետային կայքերը:

Հավելված՝ tiptop հավելվածները, որոնք նախատեսված են Աշխատակիցների համար:

Միջնորդավճար՝ տոկոս, որը վճարվում է Ընկերությանը՝ որպես փոխհատուցում Հարթակից օգտվելու համար: Միջնորդավճարի չափը կազմում է Հաճախորդի կողմից վճարված գումարի 6%:

Օգտատեր՝ Գործընկերը և Աշխատակիցը միաժամանակյա հիշատակման դեպքում:

Օգտահաշիվ՝ Գործընկերոջ և Աշխատակցի կողմից Հարթակում և/կամ Հավելվածում գրանցված օգտահաշիվ՝ Ծառայություններից օգտվելու համար:

Օֆերտա՝ Ընկերության կողմից Հաճախորդին ներկայացված առաջարկ՝ Ծառայությունից օգտվելու համար՝ Օֆերտայում նշված պայմաններով:

ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Խնդրում ենք ծանոթանալ սույն Օգտագործման կանոններին և մեր գաղտնիության քաղաքականությունը: Շարունակելով օգտվել Ծառայություններից՝ Օգտատերը («Դուք» կամ «Ձեր») ընդունում և համաձայնում եք սույն փաստաթղթում նշված բոլոր պայմաններին: Օգտագործման կանոնների ընդունումը ստեղծում է իրավահարաբերություններ Ձեր և Ընկերության միջև: Եթե դուք համաձայն չեք այս Օգտագործման Կանոնների որևէ մասի հետ, ապա դադարեցրեք Ծառայության օգտագործումը: Ընդունելով Օգտագործման կանոնները և օգտվելով մեր Ծառայություններից՝ Դուք հավաստիացնում և երաշխավորում եք, որ Դուք իրավասու եք ընդունելու և պահպանելու այս Կանոնները:

Ծառայությունների մատուցումը

Ընկերությունը Հաճախորդներին տրամադրում է ծրագրային հասանելիություն Հարթակն օգտագործելու միջոցով անկանխիկ եղանակով կատարել թեյավճարների փոխանցում Աշխատակիցներին, ինչպես նաև թողնել մեկնաբանություններ և տրամադրել կարծիք Աշխատակիցների կողմից կատարված աշխատանքի վերաբերյալ: Ընկերությունը Աշխատակիցներին տրամադրում է հասանելիություն ստանալու անկանխիկ թեյավճարները՝ վճարումն ընդունելով Հարթակին ամրակցված բանկային քարտին ստանալու միջոցով: Ընկերությունը Գործընկերոջն անդամակցության միջոցով տրամադրում է հասանելիություն Հարթակին՝ հետևյալ գործառույթներն իրականացնելու նպատակով՝

  1. Գործընկերոջը գրանցել որպես Հարթակի ադմինիստրատոր և հասանելիություն ստանալ Գործընկերոջը տրամադրված գործառույթների իրականացմանը;
  2. Հարթակում գրանցել Աշխատակիցներին՝ վերջիններիս կողմից անկանխիկ եղանակով թեյավճարներ ստանալու նպատակով;
  3. Ծանոթանալ Հաճախորդների կողմից Աշխատակիցների վերաբերյալ թողնված մեկանաբանություններին և կարծիքներին
  4. Կառավարել Հաճախորդի աշխատակիցների ցանկը՝ յուրաքանչյուրի համար ստանալով QR կոդ՝ թեյավճար ստանալու համար
  5. Աշխատակիցների միջև թեյավճարների բաշխման մեթոդն որոշել: Ընդ որում, Գործընկերոջը տրամադրվում է հնարավորություն ընտրել ուղիղ բաշխման մեթոդը, որի դեպքում յուրաքանչյուր Աշխատակից ստանում է իրեն փոխանցված թեյավճարը, կամ հավասարաչափ բաշխման սկզբունքը, որի դեպքում Գործընկերոջ կողմից Հարթակում գրանցված բոլոր Աշխատակիցներին փոխանցված թեյավճարը, հավասարաչափ բաշխվում է բոլոր Աշխատակիցների միջև:

ՀԱՐԹԱԿԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Գործընկերոջ կողմից Հարթակից օգտվելու կարգը

Գործընկերոջ կողմից Հարթակից օգտվելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները՝

  • Դիմել Ընկերությանը՝ Հարթակում Գործընկերոջը գրանցելու և Օգտահաշիվ ստեղծելու նպատակով;
  • Հարթակում լրացնել Գործընկերոջ վերաբերյալ տվյալները, որոնք կարող են պահանջվել Հարթակում Գործընկերոջ գրանցումն իրականացնելու նպատակով;
  • Հարթակում ստեղծված Օգտահաշվում իրականացնել Աշխատակիցների անհատական գրանցում՝ լրացնելով Աշխատակիցների տվյալները;
  • Հարթակում ստեղծել Աշխատակիցների խմբեր՝ յուրաքանչյուր խմբում ընդգրկելով այն Աշխատակիցներին, որոնք սպասարկում են Հաճախորդներին:
  • Հարթակից ժամանակավորապես կամ մշտապես հեռացնել Աշխատակիցներին:

Աշխատակցի կողմից Հարթակից օգտվելու կարգը

Աշխատակցի կողմից Հարթակից օգտվելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները՝

  • Աշխատակիցը կարող ստեղծել աշխատակցի անհատական օգտահաշիվ՝ լրացնելով անձնական տվյալներ, որոնք ներառում են առանց սահմանափակման Հաճախորդի աշխատակցի անունը, ազգանունը և բջջային հեռախոսահամարը: Ընդ որում Հաճախորդի աշխատակիցը երաշխավորում է, որ Ընկերությանը տրամադրված վերոնշյալ տեղեկատվությունը հանդիսանում է ամբողջական և ճիշտ:
  • Աշխատակիցը նշված հեռախոսահամարի վրա ստանում է համապատասխան SMS կարճ հաղորդագրության միջոցով գրանցման հրավերի հղում: Հղմամբ անցում կատարելու դեպքում տվյալ հեռախոսահամարով օգտահաշվի բացակայության դեպքում ավարտում է հարթակում գրանցումը, իսկ օգտահաշվի առկայության դեպքում, ուղղակի հաստատում հրավերը:
  • Գործընկերն և Աշխատակիցը կարող են հարթակից բեռնել անհատական նույնականացուցիչը պարունակող QR կոդը, որը տեղեկատվություն է պարունակում Աշխատակցի վերաբերյալ:
  • Աշխատակիցը թեյավճար ստանալու ստանալու համար իրեն տրամադրված անհատական նույնականացման QR կոդը պարունակող քարտը կամ անդորրագիրը տրամադրում է Հաճախորդին՝ վերջինիս կողմից անկանխիկ եղանակով թեյավճարի վճարումը կատարելու նպատակով:
  • Աշխատակիցը պարտավորվում է անձամբ կատարել բոլոր հարկային պարտավորությունները, որոնք կարող են առաջանալ թեյավճար ստանալու կապակցությամբ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում:
  • Աշխատակիցը սույնով հավաստում է, որ Հաճախորդի կողմից փոխանցվող գումարից կատարվելու է Միջնորդավճարի պահում, և Աշխատակիցը ստանալու է գումարն այն չափով, որը հավասար է Հաճախորդի կողմից փոխանցված գումարի և Միջնորդավճարի տարբերությամբ, բացառությամբ սույն Օգտագործման կանոններով սահմանված դեպքերի:

Աշխատակիցը համաձայնում և ընդունում է, որ Հարթակի միջոցով թեյավճարների ստացումը հնարավոր է բացառապես Հայաստանի Հանրապետության բանկերի կողմից թողարկված վճարային քարտերի միջոցով:

Հաճախորդի կողմից Հարթակից օգտվելու կարգը

Հաճախորդի կողմից թեյավճարը վճարելու համար անհրաժեշտ է՝

  • Սկանավորել Աշխատակցի կողմից իրեն տրամադրված նույնականացման QR կոդը, ընտրել թեյավճարի գումարի չափը, նշել վճարման միջիցոցը և կատարել փոխանցումը: Ցանկության դեպքում Հաճախորդը կարող է թողնել գնահատական և/կամ մեկնաբանություն/կարծիք Աշխատակցի կողմից կատարված աշխատանքի վերաբերյալ;
  • ApplePay կամ GooglePay համակարգերով վճարումը կատարելու համար պահանջվում է իրականացնել նույնականացում բիոմետրիկ նույնականացման (FaceID կամ TouchID) միջոցով:
  • Բանկային քարտով վճարումը կատարելու համար Հաճախորդը լրացնում է բանկային քարտի տվյալները և կատարում է վճարումը: Հաճախորդն ընդունում է, որ վճարում կատարելու համար՝ համաձայն բանկային քարտը թողարկող բանկի կանոնների կարող է պահանջվել իրականացնել 3-D Secure նույնականացում:

Հաճախորդը սույնով ընդունում է, որ տեղեկացված է, որ թեյավճար վճարելու դեպքում թեյավճարի գումարից պահվելու է Միջնորդավճարը և Հաճախորդի աշխատակիցը ստանալու է իր կողմից փոխանցվող գումարի և միջնորդավճարի տարբերության չափով, բացառությամբ այն դեպքերի, երբ Հաճախորդը փոխանցումը կատարելուց առաջ տալիս է իր համաձայնություն առ այն, որ միջնորդավճարի գանձումը կատարվի Հաճախորդից:

Հաճախորդը սույնով հավաստում է, որ տեղեկացված է, որ թեյավճարի վճարումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրամով: Այն դեպքում, երբ Հաճախորդի բանկային քարտի արժույթը տարբերվում է Հայաստանի Հանրապետության դրամից, արտարժույթի փոխանակումը իրականացվելու է Հաճախորդի բանկի կողմի սահմանած փոխարժեքով:

ՁԵՐ ՀԱՇԻՎԸ

Աշխատակիցների համար Ծառայությունները հասանելի են միայն Հավելվածում ստեղված Օգտահաշվի առկայության դեպքում:

Աշխատակիցները պարտավորվում են Օգտահաշիվ գրանցելու դեպքում լրացնել ամբողջական և ճիշտ տեղեկատվություն: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի աշխատակիցների կողմից թեյավճար չստանալու համար, որը պայմանավորված է եղել Հաճախորդի կամ Հաճախորդի աշխատակիցների կողմից սխալ, թերի կամ ոչ ամբողջական լրացված տվյալների արդյունքում:

Գործընկերը պարտավորվում է սույն Օգտագործման կանոնների գործողության ամբողջ ժամանակահատվածի համար ապահովել, որ Աշխատակցին տրամադրված նույնականացուցիչը կցված լինի Աշխատակցի Օգտահաշվին:

Հաճախորդները կարող են Ծառայություններից օգտվել առանց Օգտահաշիվ ունենալու: Նրանց կողմից թեյավճարների վճարումն իրականացվում է Անհատական նույնականացուցիչը պարունակող QR կոդը սկանավորելու միջոցով բացված առանձին էջում տվյալներ լրացնելու միջոցով:

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հաճախորդը, Գործընկերն և Աշխատակիցը սույնով ընդունում են, որ Ընկերությունը չի հանդիսանում բանկ կամ վճարահաշվարկային ընկերություն, և բոլոր ֆինանսական գործառույթները, որոնք իրականացվում են Հարթակն օգտագործելու արդյունքում իրականացվելու են Բանկի կողմից տրամադրված վճարային հարթակների միջոցով:

Թեյավճարի փոխանցումը կատարում է Հաճախորդի բանկային քարտը սպասարկող բանկի կողմից:

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում ֆինանսական գործարքներն իրականացնելու արդյունքում Հաճախորդին, Գործընկերոջն և Աշխատակիցներին պատճառված վնասների համար, որոնք կապված են փոխանցումներն իրականացնելու հետ:

Հարթակի գործունեությունն իրականացվում է Բանկի և Ընկերության միջև կնքված պայմանագրի հիման վրա Բանկի կողմից տրամադրված ծրագրային ապահովումը Հարթակին ինտեգրելու միջոցով: Ընկերության և Բանկի միջև գոյություն ունեցող պայմանագրային հարաբերությունները չեն առաջացնում իրավունքներ և պարտականություններ Հաճախորդի, Գործընկերոջ և Աշխատակիցների համար:

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հարթակն և դրանց նկատմամբ բոլոր իրավունքները հանդիսանում են և կմնան Ընկերության սեփականությունը: Հարթակն օգտագործելու արդյունքում Ընկերությունը Հաճախորդին, Գործընկերոջը կամ Աշխատակցին չի տրամադրում որևէ իրավունք օգտագործել, կրկնօրինակել երրորդ անձանց հասանելի դարձնել Հարթակը, ինչպես նաև որևէ կերպ օգտագործել կամ հղում կատարել ընկերության անվանումներին, լոգոներին, ապրանքների և ծառայությունների անվանումներին, ապրանքային նշաններին կամ սպասարկման նշաններին:

ԿԱՆՈՆՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԸ

Սույն Ծառայությունների մատուցման պայմանները ուժի մեջ են մտնում ձեր համաձայնության պահից և շարունակում են գործել մինչև Ընկերության կամ Հաճախորդի կողմից դրանց դադարեցումը:

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ

Ընկերության կողմից ծառայությունների դադարեցում

Բացառությամբ այն դեպքերի, երբ առկա չէ այլ համաձայնություն Ընկերության և Հաճախորդի, Գործընկերոջ և Աշխատակցի միջև առանձին գրավոր լրացուցիչ համաձայնագրով, Ընկերությունն իրավունք ունի ցանկացած պահի միակողմանիորեն դադարեցնել Ծառայություններից օգտվելու Ձեր իրավունքը հետևյալ դեպքերում՝ (Ա) Ձեր կողմից սույն Ծառայությունների Կանոնների խախտման դեպքում; կամ (Բ) Ձեր կողմից Ծառայությունների ոչ իրավաչափ օգտագործման դեպքում համար; կամ (Գ) Եթե Ձեզ ծառայություններ մուտք գործելը և դրանց օգտագործումը կխախտի Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը: Ընկերությունն ողջամիտ ջանքեր կգործադրենք ցանկացած նման դադարեցման մասին Ձեզ տեղեկացնելու համար: Բացի այդ, Դուք համաձայնում եք, որ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում ձեր կամ որևէ երրորդ կողմի առջև ՝ ծառայություններից օգտվելու կամ այլ կերպ մուտք գործելու ձեր իրավունքի նման դադարեցման համար:

Գործընկերոջ կամ Աշխատակցի կողմից Ծառայությունների դադարեցում

Գործընկերն իրավունք ունի ցանկացած ժամանակ դադարեցնել Ծառայությունները՝ ջնջելով իրենց Օգտահաշիվը Հարթակից՝ այդ մասին առնվազն 15 աշխատանքային օր առաջ ծանուցելով Ընկերությանը՝ [email protected] էլեկտրոնային փոստին համապատասխան ծանուցում ուղարկելու միջոցով: Աշխատակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ Հավելվածի միջոցով ջնջել իր Օգտահաշիվը: Ընդ որում այն դեպքում, երբ Հարթակում առկա են թեյավճարներ, որոնք վճարվել են Աշխատակիցներին, սակայն Աշխատակիցը դեռ չի ստացել այդ թեյավճարները, Աշխատակիցը կունենա հնարավորություն ջնջել իր Օգտահաշիվը՝ թեյավճարները ամբողջությամբ ստանալուց հետո: Օգտագործման կանոնների փոփոխության դեպքում Հաճախորդը կամ Հաճախորդի աշխատակիցը իրավունք ունի Օգտագործման կանոնների փոփոխությունից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դադարեցնել Ծառայություններից օգտվելուց՝ այդ մասին համապատասխան ծանուցում ուղարկելով Ընկերության [email protected] էլեկտրոնային փոստին:

ԿԱՆՈՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք իրավունք ունենք ցանկացած ժամանակ փոփոխել, փոխարինել կամ ցանկացած այլ կերպ փոփոխել սույն Օգտագործման Կանոնները: Վերջին փոփոխության ամսաթիվը նշված է սույն Կանոնների ստորին մասում: Երբ Մենք որևէ փոփոխություն կատարենք սույն Ծառայությունների Կանոններում, մենք այդ փաստը կներկայացնենք բջջային հավելվածներում: Բացի այդ, եթե դուք գրանցում եք հաշիվ, և այս Ծառայությունների մատուցման պայմանները հետագայում փոփոխվում են որևէ էական առումով (օրինակ ՝ անվտանգության նկատառումներից ելնելով, իրավական կամ կարգավորող պատճառներով), Մենք Ձեզ կտեղեկացնենք ծանուցման միջոցով կամ էլէկտրոնային նամակ ուղարկելով այն էլեկտրոնային փոստի հասցեին կամ բջջային հեռախոսահամարին, որը դուք նշել եք Հարթակում:

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընկերության կողմից մատուցվող Ծառայությունների շրջանակում Հաճախորդներին և Հաճախորդի աշխատակիցներին կարող են հայտնի դառնալ գաղտնի տեղեկատվություն: Գաղտնի է համարվում այն տեղեկատվությունը, որը իրենից ներկայացնում է առևտրային գաղտնիք և հասանելի չէ երրորդ անձանց:

Սույնով Հաճախորդը և Հաճախորդի աշխատակիցներն պարտավորվում են գաղտնի պահել իրենց հասանելի դարձված ցանկացած գաղտնի տեղեկատվություն և չտրամադրել այդ տեղեկատվությունն երրորդ անձանց՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Հաճախորդը և Հաճախորդի աշխատակիցը պարտավորվում են անմիջապես տեղեկացնել այն դեպքում, երբ գաղտնի տեղեկատվությունը հասանելի է դարձվել երրորդ անձանց:

ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Ամբողջական համաձայնություն

Այս Ծառայությունների Կանոնները, Գաղտնիության քաղաքականությունը, ցանկացած լրացուցիչ համաձայնագիր (համաձայնագրեր) և փոփոխություն, կազմում են Ձեր և Ընկերության միջև ամբողջական համաձայնագիրը և կարգավորում են Ձեր կողմից Ծառայությունների օգտագործումը ՝ փոխարինելով ձեր և Ընկերության միջև ցանկացած նախորդ կամ միաժամանակյա համաձայնագրեր, առաջարկներ, քննարկումներ կամ հաղորդագրություններ սույն Համաձայնագրի առարկան: Սույն Ծառայությունների Կանոններում ցանկացած բաժնի անվանումները տրվում են բացառապես հարմարության համար և չունեն իրավական կամ պայմանագրային ուժ:

Կիրառելի օրենսդրություն և վեճերի լուծման կարգ

Եթե այլ բան նախատեսված չէ Ընկերության և Ձեր մեջ ձեռք բերված այլ գրավոր համաձայնությամբ, սույն Կանոնների նկատմամբ կիրառելի է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը: Ցանկացած վեճ որը ծագում է սույն Կանոնների օգտագործման արդյունքում ենթակա է լուծման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ծանուցումներ

Խնդրում ենք ծանուցել Ձեր կողմից առնչված որևէ խախտման մասին հաղորդագրություն ուղարկվել Ընկերության էլեկտրոնային փոստի հասցեին:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Օգտատերերն պատասխանատվություն են կրում Հարթակի օգտագործման հետ կապված իրենց գործողությունների համար:

Ընկերությունը պարտավորվում է ձեռնարկել բոլոր գործողությունները, որոնք ուղղված են Հարթակի պատշաճ, անվտանգ, շարունակական և անսխալ հասանելիության ապահովմանը: Ծառայություն մատուցողն իրավունք ունի կատարել սպասարկման դադարեցում՝ Հարթակի աշխատանքները կարգավորելու նպատակով: Ըներությունը չի երաշխավորում կայքի և հարթակի աշխատանքի ամբողջական շարունակականությունը՝ Ընկերության կողմից տեխնիկական սպասարկում իրականացնելու ընթացքում:

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում՝

Օգտատերերի կողմից ձեռնարկված գործողությունների համար;

Հարթակի օգտագործման ընթացքում ստացված տվյալների ճշտությունը, հուսալիությունը և ճշգրտությունը;

Ժամանակավոր տեխնիկական սխալների համար, որոնք առաջանում են Հարթակի աշխատանքի ընթացքում;

Օգտատերերի կողմից հարթակ մուտքագրված տվյալների սխալների համար:

Հաճախորդի, Աշխատակցի կամ Գործընկերոջ կողմից Հարթակը թեյավճարների վճարումից բացի այլ նպատակներով օգտագործելու համար:

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում վնասի (այդ թվում՝ բաց թողնված օգուտի), Հարթակի աշխատանքի ընդհատումների արդյունքում պատճառված վնասների, տվյալների կամ այլ տնտեսական տեղեկատվության կորստի կամ նյութական բնույթի այլ վնասների համար, որոնք առաջանում են, մասնավորապես՝

  • Հարթակից օգտվելու անհնարինության դեպքում;
  • Հարթակից օգտվելու դեպքում;
  • Երրորդ անձանց կողմից տվյալների ձեքբերման դեպքում:

Ծառայություն մատուցողը պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջը պատճառված վնասի համար, այդ թվում բացթողնված օգուտի տեսքով, որը պատճառվել է Օգտատիրոջ կողմից Հարթակի Օգտագործման կանոնները խախտելու արդյունքում Ընկերության կողմից Օգտահաշիվը ջնջելու պատճառով:

Ծառայություն մատուցողը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից պատճառված ցանկացած վնասի համար, ովքեր մուտք են գործել Հարթակ ՝ օգտագործելով ցանկացած Օգտատիրոջ ճիշտ տվյալները (Մուտքանուն և գաղտնաբառ):

Ծառայություն մատուցողը պատասխանատվություն չի կրում վնասի և որևէ այլ հետևանքների համար, որոնք առաջացել են Օգտատիրոջ կողմից իր գաղտնաբառը կամ մուտքանունը երրորդ անձանց հայտնելու հետևանքով:

Ծառայություն մատուցողը պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ կողմից օգտագործվող համակարգչային սարքավորումների և ծրագրային ապահովման տեխնիկական անսարքությունների, ինչպես նաև ինտերնետի խափանումների, ֆորս-մաժորային հանգամանքների կամ երրորդ անձանց չարտոնված միջամտության հետևանքով առաջացած համակարգի անսարքությունների համար, որոնք խոչընդոտում են Օգտատիրոջը օգտվել Հարթակից և դրա միջոցով առաջարկվող ծառայություններից:

Ընկերությունն իրավունք ունի փոփոխություններ կատարել Ծառայության և պլատֆորմի մեջ ՝ կապված պլատֆորմի բարելավման և արդիականացման ընթացիկ աշխատանքների հետ: Մասնավորապես, Ընկերությունն իրավունք ունի փոխել հարթակի ֆունկցիոնալությունը։

Ընկերության պատասխանատվության վերը նշված սահմանափակումները կիրառվում են հաշվի սեփականատիրոջ նկատմամբ, որը սպառող է միայն այնքանով, որքանով դա թույլատրվում է ընդհանուր կիրառելի օրենսդրությամբ:

Հարթակը կարող է պարունակել հղումներ դեպի երրորդ անձանց պատկանող և նրանց կողմից կառավարվող կայքեր: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այդ կայքերում հասանելի տեղեկատվության ինչպես նաև նրանց կողմից մատուցվող ծառայությունների և դրանց որակի համար:

Վերջին թարմացում՝ [●] մարտի 2024 թվական