Գաղտնիության Քաղաքականություն

Սույն գաղտնիության քաղաքականությունը հանդիսանում է Ընկերության Ծառայություններից օգտվելիս Ձեր անձնական տվյալների հավաքագրումը, օգտագործումը և հասանելիություն կարգավորող փաստաթուղթ Մեծատառով գրված այն բառերը, որոնց սահմանումները տրված չեն սույն Գաղտնիության քաղաքականությամբ սահմանված են ընկերության կայքում և հարթակում առկա Օգտագործման կանոններով

«ԹԻՓ ԹՈՓ» ՍՊ ընկերությունը (գրանցման համար՝ 264.110.1334445, ՀՎՀՀ՝ 01058184, այսուհետ՝ «Ընկերություն» կամ «Մենք») իրականացնում է ենք Ընկերության «tiptop» ծրագրային ապահովման և կայքի աշխատանքը, որոնք հասանելի են Google Play-ում և AppStore-ում, ինչպես նաև www.tiptop.am, admin.tiptop.am հղումներով (համատեղ՝ «Հարթակ»)՝ իրենց գրանցված Օգտատերերին և Հաճախորդներին (այսուհետ՝ «Դուք» կամ «Ձեր») Օգտագործման կանոններով սահմանված որոշակի ծառայություններ մատուցելու նպատակով (այսուհետ՝ «Ծառայություններ»): Սույն Գաղտնիության քաղաքականությունը ծառայում է որպես համաձայնագիր Ընկերության և Ձեր միջև և կարգավորում է Ընկերության կողմից Ձեր անձնական տեղեկատվության օգտագործումը, որը մենք հավաքում ենք Ձեզանից: Սույն Գաղտնիության քաղաքականության նպատակն է տեղեկացնել Ձեզ այն մասին, թե ինչպես Ընկերությունը կարող է օգտագործել այս տեղեկատվությունը, արդյոք մենք այն բացահայտում ենք որևէ մեկին, ինչպես նաև ձեր տեղեկատվության վերաբերյալ ձեր ընտրության մասին:

ՀԱՎԱՔԱԳՐՎԱԾ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Ստորև ներկայացվում են այն անձնական տվյալները, որոնք Ընկերությունը կարող է հավաքել և մշակել Հաճախորդների և Օգտատերերի վերաբերյալ: Ի հավելում ստորև ներկայացված տեղեկատվության Ընկերությունը Հաճախորդների և Օգտատերերի կողմից Հարթակը օգտագործելու ժամանակ կարող է օգտագործել cookies՝ Հարթակի աշխատանքի նպատակով: Cookies-ները թվայնացված ֆայլեր են, որոնք գտնվում են Ձեր համակարգչում և հաճախ պարունակում են անանուն նույնացուցիչներ: Հաճախորդների և Օգտատերերի վերաբերյալ որոշ տեղեկատվություն պահվում է cookies ֆայլերում: Cookies ֆայլերը կարող են որոշակի ժամանակ պահվել Ձեր էլեկտրոնային սարքավորման վրա, կամ կարող են անմիջապես ջնջվել Հարթակից օգտվելը դադարեցնելուց հետո: Որոշ դիտարկիչներ (Google Chrome, Safari, Firefox և այլն) կարող են cookies ֆայլերն ընդունել ինքնաշխատ եղանակով: Դուք կարող եք ինքնուրույն կառավարել այն cookies-ները, որոնք Դուք ընդունում եք, և որոնք կարող են մեր կողմից օգտագործվել: Ընկերությունը կարող է Cookies ֆայլերի միջոցով իրականացնել Հաճախորդների և Օգտատերերի նույնականացում: Սույնով Հաճախորդները և Օգտատերերը տալիս են իրենց համաձայնությունը Ընկերության կողմից cookies ֆայլեր օգտագործելու համար:

Հաճախորդների անձնական տվյալներ

Ծառայություններից օգտվելու համար Հաճախորդների համար չի պահանջվում Օգտահաշվի ստեղծում և/կամ գրանցում Հարթակում: Այս դեպքում միակ տեղեկատվությունը, որը կարող է հավաքվել և/կամ մշակվել Ընկերության կողմից հանդիսանում են ստանդարտ ինտերնետային տեղեկատվությունը, ինչպիսիք են cookie-ները և սերվերի տեղեկամատյանները կամ ցանկացած այլ տեղեկատվություն, որը Դուք մուտքագրում եք կայքում: Հաճախորդները հնարավորություն ունի Ընկերությանը տրամադրել անձնական տվյալներ՝ այդ թվում անուն, ազգանանում, էլեկտրոնային փոստի հասցե՝ հետադարձ կապ ապահովելու, Ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների և նորույթների մասին տեղեկացված լինելու համար: Ընկերությունը չի վերահսկում Հաճախորդների կողմից իրականացված փոխանցումները, այդ թվում հասանելիություն չունի Հաճախորդների բանկային տվյալներին: Թեյավճարի վճարումն ապահովվում է երրորդ անձ հանդիսացող բանկի կողմից՝ իր կողմից նախատեսված ծրագրային ապահովման միջոցով:

Սգտատերերի անձնական տվյալներ

Այն անձանց համար, որոնք գրանցվում են կայքում, ինչպիսիք են Ընկերության հաճախորդներն և Աշխատակիցները, Ընկերություն հավաքում և մշակում է Հարթակում վերջիններիս կողմից մուտքագրված անձնական տվյալները: Հավաքվող անձնական տվյալները ներառում են առանց սահմանափակման ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը: Բացի այդ, կայք մուտք գործելիս, մենք տեղեկատվություն ենք հավաքագրում նախկինում Ձեր այցելած կայքերի կամ դիտած ապրանքների, և Ձեր վեբ բրաուզերի հետ առընչված կայքերի վերաբերյալ: Սա ավտոմատ կերպով հավաքագրված տեղեկատվություն է՝ «սարքավորման ինֆորմացիա»: Ընկերությունը կարող է տվյալներ հավաքել ձեր մասին, երբ դուք ուղղակիորեն մեզ տվյալներ եք տրամադրում (Օրինակ ՝ Հարթակում տեղեկատվություն լրացնելով, օգտահաշիվ բացելով, թեյավճար կատարելով, մեզ էլ-նամակներ կամ հաղորդագրություններ ուղարկելով կամ հետադարձ կապ տրամադրելով): Ընկերությունը կարող է ավտոմատ կերպով հավաքել որոշակի տվյալներ ձեզանից, Երբ օգտագործում եք Հարթակը: Անձնական տվյալները, որոնք մենք հավաքում ենք, անհրաժեշտ են ինքնությունը պարզելու և ստուգելու, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջոցներ ձեռնարկելու, Հարթակի բնականոն աշխատանքն ապահովելու կամ օրենսդրությամբ սահմանված պահանջները կատարելու համար:

Տեղեկատվություն, որը մենք կարող ենք հավաքել՝

  • Ձեր անունը, ազգանունը;
  • Ձեր հեռախոսահամարը;
  • Ձեր լուսանկարը;
  • Էլեկտրոնային փոստի հասցեն;
  • Այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են Ընկերության կողմից Ծառայությունները մատուցելու համար:

ՈՐՔԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՆ ՊԱՀՎՈՒՄ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Ընկերությունը պահպանում է Ձեր տեղեկատվությունը միայն այնքան ժամանակ, որքան որ դա անհրաժեշտ է անձնական տվյալների մշակման նպատակներին հասնելու համար: Եթե դուք ունեք առցանց հաշիվ մեզ մոտ կամ դուք տրամադրում եք տեղեկատվություն անմիջապես մեզ՝ լրացնելով Հարթակում գրանցվելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը, որը Ընկերության կողմից պահվում է ոչ ավելի, քան այնքան, որքան անձնական տվյալների պահպանումն անհրաժեշտ է կիրառելի օրենսդրությանը համապատասխան, սակայն ոչ ավելի քան այնքան, որքան անհրաժեշտ է անձնական տվյալների նպատակներին հասնելու համար:

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Ընկերությունը հավաքում և մշակում է Ձեր անձնական տվյալները հետևյալ նպատակներով՝

  • Հարթակից օգտվելու շրջանակում Գործընկերների և Աշխատակիցների նույնականացում;
  • Հաճախորդին Ծառայությունների մատուցման ապահովում;
  • Աշխատակիցներին թեյավճարների փոխանցման ապահովում;
  • Հարթակի անխափան աշխատանքի ապահովում և Հարթակի աշխատանքի որակի բարելավում;
  • Հարթակի շրջանակում նոր ծառայությունների մատուցման հնարավորության տրամադրում;
  • Հաճախորդների կողմից Աշխատակիցների աշխատանքի վերաբերյալ կարծիքների հավաքագրում՝ Հաճախորդին տրամադրելու նպատակով;
  • Հավաքագրված տվյալների հիման վրա հետազոտությունների իրականացում;
  • Հաճախորդների, Հաճախորդների և Հաճախորդների հետ կապի հաստատում՝ ձեզ վերաբերող ծառայությունների, առաջարկների և առաջարկությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար:

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ

Մենք կարող ենք նաև բացահայտել ձեր անձնական տվյալները ցանկացած իրավապահներին և կարգավորող մարմնին, պետական հաստատություններին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Սույնով Դուք տալիս եք Ձեր համաձայնություն առ այն, որ Ընկերությունը կարող է Ձեր անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց՝ առանց լրացուցիչ համաձայնություն ստանալու անհրաժեշտության: Ընկերությունը չի վաճառում և չի փոխանակում Ձեր անձնական տվյալները երրորդ անձանց՝ իրենց մարքեթինգային նպատակներով օգտագործելու համար: Օգտագործելով մեր կայքը, դուք ուղղակիորեն հաստատում և համաձայնում եք փոխանցել ձեր երրորդ երկրներ, որտեղ տվյալների պաշտպանության մասին օրենքները կարող են տարբերվել Ձեր բնակության երկիրը: Մենք երաշխավորում ենք, որ ցանկացած նման փոխանցում իրականացվում է ըստ կիրառելի տվյալների պաշտպանության օրենքներով, և մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցներ՝ Ձեր գաղտնիությունը և Ձեր անձնական տեղեկատվության անվտանգությունը պաշտպանելու համար: Սույնով Ընկերությունը տեղեկացնում է, որ Ընկերությունը չի հանդիսանում Բանկ և/կամ վճարային համակարգ և թեյավճար վճարողների կողմից թեյավճարի վճարումը իրականացվում է բանկի կողմից տրամադրված հարթակի միջոցով: Ընկերությունը չի հավաքում և մշակում Հաճախորդների բանկային / քարտային տվյալները:

ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Դուք ունեք մի շարք իրավունքներ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

  • Դուք իրավունք ունեք ցանկացած ժամանակ փոփոխել Ձեր կողմից տրամադրված անձնական տվյալները՝ համոզվելու համար, որ դրանք ճշգրիտ և արդիական են;
  • Դուք իրավունք ունեք ցանկացած ժամանակ տեղեկատվություն ստանալ Ընկերության կողմից պահվող և/կամ մշակվող անձնական տվյալների վերաբերյալ;
  • Դուք իրավունք ունեք ցանկացած ժամանակ պահանջել Ձեր անձնական տվյալների ոչնչացում;
  • Դուք իրավունք ունեք ցանկացած ժամանակ պահանջել դադարեցնել Ձեր անձնական տվյալների մշակումը;
  • Դուք իրավունք ունեք ցանկացած ժամանակ հետ վերցնել Ձեր համաձայնությունը՝ անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ:

Աշխատակիցների կողմից Օգտահաշվի ջնջումը կարող է իրականացվել Հավելվածի միջոցով՝ բացառապես իրենց վճարված բոլոր թեյավճարները ստանալուց հետո: Օգտատերեըը համաձայնում են, որ Օգտահաշվի ջնջումից հետո Ընկերության կողմից կիրականացվի բոլոր անձնական տվյալների, ներառյալ անվան, ազգանվան և այլ տվյալների անանունացում: Օգտատերերը տալիս են իրենց համաձայնություն առ այն, որ Ընկերության կողմից անանունացում իրականացնելուց հետո ստացված տվյալները, ինչպես նաև գործարքների պատմությունն Ընկերությունը կպահպանի 5 տարվա ընթացքում՝ իրավական պարտավորությունների կատարման, նորմատիվ պահանջներին համապատասխանության ապահովման և վերլուծական նպատակներով: Եթե ցանկանում եք օգտվել ձեր իրավունքներից որևէ մեկից, խնդրում ենք կապվել մեզ հետ [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ մեզ տրամադրված ցանկացած տեղեկատվության պատճենը կարող է պահպանվել մեր կողմից սույն Գաղտնիության քաղաքականությամբ նշված նպատակներին հասնելու համար: Դուք պարտավոր չեք մեզ տրամադրել որևէ տեղեկություն կամ հաստատել, որ այլ աղբյուրներից ստացված տեղեկատվությունը ճիշտ է:

ՈՐՏԵՂ ԵՆ ՊԱՀՎՈՒՄ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԼԱՆԵՐԸ:

Ձեր տեղեկատվությունը պահվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող համակարգերում: Ձեր անձնական տվյալների անվտանգությունն ապահովելու համար հնարավոր է, որ հետագայում Ընկերությունը Ձեր անձնական տվյալները պահպանի երրորդ երկրներում տեղակայված ամպային սերվերի (cloud server) վրա: Ընկերությունն կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները և կիրականացնի բոլոր քայլերը, որպեսզի Ձեր անձնական տվյալները հասանելի չդարձվեն երրորդ անձանց:

ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ և ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳ

Եթե այլ բան նախատեսված չէ Ընկերության և Ձեր մեջ ձեռք բերված այլ գրավոր համաձայնությամբ, սույն Գաղտնիության քաղաքականության նկատմամբ կիրառելի է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը: Ցանկացած վեճ որը ծագում է սույն Կանոնների օգտագործման արդյունքում ենթակա է լուծման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Ընկերությունը կարող է պարբերաբար փոփոխություններ կատարել այս գաղտնիության քաղաքականության մեջ: Եթե մենք որևէ էական փոփոխություն կատարենք անձնական տվյալների հավաքագրման կամ օգտագործման եղանակի մեջ, մենք կփոխենք ստորև նշված բովանդակության վերջին թարմացման ամսաթիվը: